Թյուրքական կոշիկներ լիզելու սիրահար գործակալի համառ և հետևողական ջանքերի շնորհիվ արնաքամ Արցախի 120 000 բնակիչներ մնացել են հրի, սրի ու սովի արանքում...առանց որևէ օգնության ակնկալիքի:
Իսկ իրենց հայաստանյան արնակիցները տոներ են նշում, ՄԻՊ ու քաղաքապետ են ընտրում, ինչ-որ մեկի թքելն ու ներողությունն են քննարկում...մի խոսքով՝ ապրում են, կարծես ոչինչ չի եղել:
ՆՓ-ի առանց բացառության յուրաքանչյուր կողմնակից արցախցիների այսօրվա վիճակի ուղղակի պատասխանատուն է... և ժամանակ անց, երբ կյանքը լրիվ այլ հունով ընթանալիս կլինի ու որևէ մեկին կհիշեցնեն իր ՆՓ-պաշտությունն ու դրա անմիջական ազդեցությունը Արցախն այս աղետալի վիճակին հասցնելու գործում և публично թքեն երեսին, ապա պետք է փառք տա Աստծուն, որ դրանով է պրծել: Որովհետև...
… որովհետև Արցախին հրի, սրի ու սովի մատնելու պաշտոնական պատասխանատուները այլ պատժի են արժանանալու... որի համեմատ երեսին թքելը կնմանվի հաճոյախոսության :
Դադարեք լինել ՆՓ-ի կողմնակից և կապահովագրեք ձեր դեմքը ոչ հեռավոր ապագայում այլոց թքի շերտի տակ հայտնվելուց:
Ոչ ոք չկասկածի, որ լինելու է արդար, համարժեք պատասխան իր արարքներին:
ՈՒժ և կամք հրի, սրի ու սովի ճիրաններում գոյության կռիվ տվող արցախցիներին :
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ